87277 դիտում
17:41 13-12-2017
Առեղծվածային ու ողբերգական դեպք Վանաձորում. գնացքի գծերի վրա հայտնաբերվել է տղամարդու մասնատված դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ Տարոն թաղամասի սկզբնամասում գտնվող կամրջի տակ՝ գնացքի գծերի վրա, տղամարդու մասնատված դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները գնացքի գծերի վրա հայտնաբերել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 50-ամյա Սամվել Գևորգյանի դին՝ մարմինը մի քանի մասի բաժանված, ինչը ենթադրել է տալիս իրավապահերին, որ նրա մարմնի վրայով գնացք է անցել:
Այս պահին Տարոնի բաժնի ոստիկանները՝ բաժնի պետի տեղակալ Վազգեն Թորոսյանի, Լոռու մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Քալաշյանի գլխավորությամբ դեպքի վայրում տեղազննություն են կատարում:
Փաստի առթիվ քննիչ Ա. Քալաշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար ինչպես մահվան, այնպես էլ դեպքի հանգամանքները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+