211652_close_icon
views-count42255 դիտում article-date 12:51 14-04-2023

Առեղծվածային դեպք Երևանում․ հայտնաբերվել է տղամարդու դի, գնացքի գծերի վրա էլ՝ Volga մակնիշի ավտոմեքենա․ իրավապահներն աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 14-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 100 հասցեի դիմաց տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը փոխանցվել է Ոստիկանության Շենգավիթի բաժին և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գունդ։ 

Օպերատիվորեն ժամանել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Նույն վաշտի պարեկներ Սամվել Դավթյանն ու Հովհաննես Հայրոյանը սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել ծառայություն։

Ժամանել են նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժնի խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ 42-ամյա Սարգիս Ա.-ի դին։ 

Դիակի մոտ հայտնաբերվել է դանակ, ամտոմեքենայի անսարքության ժամանակ օգտագործվող բանալի (կլուչ), իսկ գնացքի գծերի վրա հայտնաբերվել է Volga մակնիշի ավտոմեքենա։

Իրավապահներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ նշված ավտոմեքենայով է տեղի ունեցել վրաերթը, ավտոմեքենայի դիմապակին ամբողջովին վնասված է, որի վրա էլ կան արնանման հետքեր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ 

Իրավապահներն աշխատում են նաև մեկ այլ վարկածի շրջանակներում, սակայն նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում դեպքի որոշ մանրամասներ։ 

Լուսանկարները և տեսանյութ՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր