57242 դիտում
20:02 13-12-2017
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. իրանցի 51–ամյա վարորդը Lexus-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրան առաջինը օգնության են հասել Մեղրիի զորամասի զինվորները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության Մառանդ քաղաքի բնակիչ, 51-ամյա Հաբիբօլահ Հաբիբի Նագինը իր վարած Lexus ԼX 570 մակնիշի 73 D748 -10 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 169.5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության Ջուլֆա քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռաջաբիգարգարի Էֆռաֆիլ Ջամիշիդինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աղիտուի զինվորական հոսպիտալ:
Վիրավորին առաջինը օգնության են հասել Մեղրիի զորամասի զինծառայողները, ովքեր այդ պահին այնտեղից անցնելիս են եղել:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Արիս Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ տեսուչ Ս. Գալստյանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+