4016 դիտում
14:56 15-12-2017
Արման Խաչատրյանը Բանգկոկում մասնակցել է տեղեկատվական գերմայրուղու կառավարման խմբի հանդիպմանը, հաջորդ հանդիպումը Երևանում կանցկացվի
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղեկալ Արման Խաչատրյանը դեկտեմբերի 12-15-ը Բանգկոկում մասնակցել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տեղեկատվական գերմայրուղու կառավարման խմբի հանդիպմանը և Ասիական տրանսպորտային մայրուղու ցանցի հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի 7-րդ հանդիպմանը:
Միջոցառումների ընթացքում քննարկվել են Ասիական տրանսպորտային և երկաթուղային մայրուղու, ինչպես նաև տեղեկատվական գերմայրուղու ներկա իրավիճակը, ընդլայնման հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։
Լիագումար նիստերի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերն ու հեռանկարները:
Միջոցառումների շրջանակներում Արման Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Շամշադ Ախթարի, ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի ՏՀՏ գծով տնօրեն Տիցիանա Բոնապասի և ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի տրանսպորտի գծով տնօրեն Յուվեի Լիի հետ:
Կողմերը մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի ընթացիկ աշխատանքներին և ծրագրերին ՀՀ առավել ակտիվ ներգրավվածության վերաբերյալ։
Արման Խաչատրյանն առաջարկել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տեղեկատվական գերմայրուղու կառավարման խմբի և Ասիական մայրուղու ցանցի հարցերով աշխատանքային խմբի բարձր մակարդակի հաջորդ՝ 2018թ., հանդիպումն անցկացնել Երևանում, ինչը ընդունվել է։
Նմանատիպ նյութեր
2060 դիտում
22:44 18-03-2016
Բանգկոկում Դմիտրի Մեդվեդևի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես կանցկացվի
1136 դիտում
14:22 20-01-2014
Արման Մկրտումյանը և Արա Զոհրաբյանը մասնակցել են համատեղ աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը
Այս բաժնից
475 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
448 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
1009 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է