1136 դիտում
14:22 20-01-2014
Արման Մկրտումյանը և Արա Զոհրաբյանը մասնակցել են համատեղ աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը
Վճռաբեկ դատարանում կայացել է ՀՀ վճռաբեկ դատարանի և Փաստաբանների պալատի կողմից համատեղ ձևավորած աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցել են Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել աշխատանքային խումբ ձևավորելու համար` հույս հայտնելով, որ այն կաշխատի նպատակային և կկարողանա բոլոր հարցերը լուծել ի շահ հանրության: Մկրտումյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ աշխատանքային խմբի համար առաջնային պետք է լինի Վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վարույթ ընդունելու օրենքով սահմանված հայեցողական լիազորությունը օրենսդրական փոփոխությունների առաջարկը:
Վճռաբեկ դատարանի նախագահը տեղեկացրել է, որ Հայաստանում տարեկան քննվում է 90 հազար գործ` 230 դատավորի մասնակցությամբ: Քաղաքացիական գործեր քննող յուրաքանչյուր դատավոր տարեկան քննում է շուրջ 500 գործ, իսկ քրեական գործեր քննողների մոտ` շուրջ 100, մինչդեռ գոյություն ունի դատավորների ծանրաբեռնվածության գիտական հիմնավորում` ինչի համաձայն յուրաքանչյուր դատավոր կարող է քննել ամսական 15 գործ: Խնդիրն ավելի պարզ ներկայացնելու համար Արման Մկրտումյանը ներկայացրել է նաև եվրոպական երկրների դատավորների քանակային ցուցանիշը 100 հազար անձի նկատմամբ, ինչը Եվրոպայում կազմում է 21.3, մինչդեռ Հայաստանում ընդամենը 6.7 է:
Անդրադառնալով Վճռաբեկ դատարան ստացվող բողոքներին` Մկրտումյանը նշել է, որ թեև բողոքարկվող դատական ատյանների տոկոսը բավականին ցածր է` 5 տոկոս (տարեկան 4 հազար բողոք), սակայն այն պետք է քննվի Վճռաբեկ դատարանի ընդամենը 17 հոգանոց կազմով: Այսպիսով` նա աշխատանքային խմբին հորդորել է օրենսդրական բարեփոխումների փաթեթը կազմելիս առավել ուշադրության արժանացնել դատավորների ծանրաբեռնվածության ներկայիս վիճակը: Կոչ է արել օրենսդրական բարեփոխումներ առաջարկելիս գտնել այնպիսի միջոցներ, որոնք կնպաստեն թեթևացնելու այդ ծանրաբեռնվածությունը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին` ընդունելության և դատական համակարգում առկա խնդիրներն ի շահ հանրությանը լուծելու պատրաստակամության համար: Զոհրաբյանը հանդիպման ժամանակ ներկայացրել է աշխատանքային խմբի` Փաստաբանների պալատի կազմը և համոզմունք հայտնել, որ դատական իշխանության և փաստաբանական համայնքի համագործակցությունը արդյունավետ կլինի յուրաքանչյուր անձի համար:
Աշխատանքային խումբն առաջին նիստում որոշել է մշակել բարեփոխումների հայեցակարգ:
Աշխատանքային խմբի կազմը.
ՀՀ փաստաբանների պալատ
1. Արթուր Հովհաննիսյանին (արտոնագիր` 1732),
2. Սամվել Սիմոնյանին (արտոնագիր` 770),
3. Արմինե Ֆանյանին (արտոնագիր` 1262),
4. Դավիթ Հունանյանին (արտոնագիր` 1217):
ՀՀ վճռաբեկ դատարան
1. Մամիկոն Դրմեյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր
2. Ելիզավետա Դանիելյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
3. Արսեն Մկրտչյան
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
4. Կարեն Փոլադյան
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար
Նմանատիպ նյութեր
1673 դիտում
15:18 09-04-2014
Արման Մկրտումյանը դատավորներին հորդորել է խստորեն հետևել դատավորների վարքագծի կանոնների պահպանմանը
1988 դիտում
18:17 23-02-2016
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրել է դատարանների նորանշանակ նախագահներին
Այս բաժնից
1018 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1498 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1156 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am