211652_close_icon
views-count2137 դիտում article-date 15:48 15-12-2017

Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր է հանձնել բարեխիղճ տնտեսվարողներին

Երևան քաղաքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի բարեկարգումը և կանաչապատումը լավագույնս իրականացնելու համար տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 82 կազմակերպություն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով: Քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը, շնորհավորելով տնտեսավարողներին, շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի նկատմամբ սրտացավ և հոգատար վերաբերմունքի համար: «Արդեն ավանդական դարձած այս միջոցառման հիմնական նպատակը Երևանն ավելի բարեկարգ դարձնելն է: Գործընթաց, որին անմիջական մասնակցություն պետք է ունենան քաղաքի բնակիչները և մասնավորապես տնտեսվարողներն ու տարբեր կառույցներ, որոնք ոչ միայն մշտապես պատշաճ կերպով կատարում են ավագանու որոշման պահանջները, այլև օրինակ են մյուսների համար»,- ընդգծել է Արայիկ Քոթանջյանը: Տնտեսվարողներն իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով վերաբերմունքի և գնահատականի համար, նկատել են, որ քաղաքապետի կողմից նման ուշադրությունը հաճելի և պարտավորեցնող անակնկալ էր:

Նմանատիպ նյութեր