20883 դիտում
19:43 16-12-2017
Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան. ՖՈՏՈՇԱՐՔ
ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունները դեկտեմբերի 16-ին այցելել են մի շարք ուսումնական հաստատություններ և արտադրական ձեռնարկություններ:
Հյուրերին Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանում ներկայացրել են շինարարության և հարակից ոլորտներում ուսանողների համար ստեղծված տեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև՝ ֆրանսիական մոդելով աշխատող դասավանդման մեթոդաբանությունը: Շուշիի տեխնոլոգիական համալսարանում պատվիրակությունը ծանոթացել է կրթօջախի ձեռքբերումներին և նյութատեխնիկական բազային, այդ թվում՝ կիրառական նշանակության գիտահետազոտական լաբորատորիաներում կատարվող աշխատանքների արդյունքներին:
Ծանոթանալով արհեստագործական ուսումնարանի և տեխնոլոգիական համալսարանի պայմաններին՝ երկու հանրապետությունների պետական այրերը կարևորել են կիրառական ուղղվածություն ունեցող կրթական այդ օջախների դերն Արցախի տնտեսության և կրթական համակարգի զարգացման գործում:
Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ կառավարությունը մեծ պատասխանատվություն է դրել այդ երկու նորաստեղծ կրթական հաստատությունների վրա՝ ծրագրելով աստիճանաբար բարձրացնել դրանց դերը որակյալ մասնագետների պատրաստման և կիրառական հետազոտությունների իրականացման հարցում:
Պատվիրակություններն այնուհետև այցելել են Թաղավարդ գյուղում գործող «Ռեպսիդ» ձեթի գործարան, որտեղ նրանց են ներկայացվել 2007 թվականից գործող արտադրամասի հնարավորություններն ու արտադրատեսակները: Ձեռնարկությունն արցախյան մաքուր հումքով արտադրում է արևածաղկի, հլածուկի ու կտավատի ռաֆինացված և չռաֆինացված ձեթ, և ընթացիկ տարում դրա համախառն արտադրանքն անցել է 2200 տոննան:
Պետնախարարը բարձր է գնահատել ընկերության դերակատարումն Արցախի վերամշակող արդյունաբերության զարգացման և տեղական հումքի իրացման գործում: Ա. Հարությունյանը, շեշտադրելով ձեռնարկության արտադրանքի էկոլոգիապես մաքուր լինելու հանգամանքը, նշել է, որ Արցախի կառավարությունը խրախուսում է նման արտադրությունների զարգացումը, ինչը ռազմավարական նշանակություն ունի հասարակության կողմից սպառվող սննդի անվտանգության ապահովման հարցում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
4172 դիտում
18:33 05-04-2018
Բակո Սահակյանը Շուշիում և Ստեփանակերտում այցելել է մի շարք վարչական և ուսումնական հաստատություններ
13697 դիտում
12:40 27-05-2018
Լոռու մարզի դատախազներն այցելել են Վանաձորում գործող ուսումնական հաստատություններ
1262 դիտում
16:56 12-10-2021
Արցախի ԱՆ ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի ուսումնական հաստատություններ, պետական հիմնարկներ
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված