211652_close_icon
views-count12593 դիտում article-date 12:50 18-12-2017

Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է, որ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը կոչ է արել վերանայել Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետո, հաղորդում է Tass-ը։ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է ի պատասխան Վաշինգտոնի՝ Երուսաղեմի արևելքում դեսպանատուն բացել։ Ֆեյսբուքյան իր էջում Լիբերմանը գրել է. «Վերջին ամիսներին Թուրքիայի նախագահ Էրդողանը բաց սադրանքի համար օգտագործում է բոլոր առիթները հրեական պետության դեմ։ Կարծում եմ, որ հարկավոր է վերանայել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները, մասնավորապես, Իսրայելից Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա տանող գազատարի շինարարությունը»։ Նրա խոսքով՝ ռազմավարական մեծ սխալ կլինի, եթե գազատարի փականը լինի Էրդողանի ձեռքում։

Նմանատիպ նյութեր