211652_close_icon
views-count2355 դիտում article-date 23:58 16-10-2019

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կկիրառեն Թուրքիայի դեմ, որից անմասն չեն մնա նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փոխնախագահը, պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։ Օրենքի նախագիծն արդեն ներկայացվել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից։ Այն հեղինակել են կոնգրեսական Լիզ Չեյնին և ավելի քան 90 հանրապետական կոնգրեսականներ։ Փաստաթուղթը նախատեսում է սահմանափակումներ նաև այն անձանց նկատմամբ, ովքեր կսատարեն թուրքական բանակին։

Նմանատիպ նյութեր