83158 դիտում
11:36 18-12-2017
13 տարի հետախուզման մեջ գտնվող «Ճայ Մայիսի» կինը, ով մեղադրվում է խարդախության մեջ, հայտնաբերվեց և տեղափոխվեց կանանց գաղութ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան) ծառայողները, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության իրենց գործընկերների հետ, ձեռնարկելով համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերել և ձերբակալել են Երևան քաղաքի բնակիչ՝ 63-ամյա Կարինե Գրիգորյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 2004 թվականից Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով և գործի քննությունը կատարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Գրիգորյանը հանրությանը հայտնի «Ճայ Մայիսի» կինն է, ում նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց, ընտրել է կալանավորումը և նա տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
39288 դիտում
09:00 14-01-2019
Այսօր լրանում է արցախյան պատերազմի հերոս, «Ճայ» ջոկատի հրամանատար «Ճայ Մայիսի» մահվան 1 տարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
101684 դիտում
14:05 14-01-2018
Մահացել է ՀԱԲ-ի հիմնադիրներից «Ճայ» ջոկատի հրամանատար, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից «Ճայ Մայիսը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2530 դիտում
15:40 16-12-2017
Խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը 13 տարի անց հայտնաբերվեց և տեղափոխվեց Հայաստան
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)