211652_close_icon
views-count101687 դիտում article-date 14:05 14-01-2018

Մահացել է ՀԱԲ-ի հիմնադիրներից «Ճայ» ջոկատի հրամանատար, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից «Ճայ Մայիսը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 14-ին, երկարատև հիվանդությունից հետո Երևանի հիվանդանոցներից մեկում մահացավ 65-ամյա Մայիս Միրզոյանը, ում հանրությունն ավելի շատ ճանաչում էր որպես «Ճայ Մայիս», ով «Հայոց Ազգային Բանակ» (ՀԱԲ) հիմնադիրներից էր և «Ճայ» ջոկատի հրամանատարն էր: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմում և իր ջոկատի մարտիկներիկ հետ միշտ եղել է առաջնագծում ու նրա կատարած հերոսական սխրագործությունները հաշվի առնելով էր, որ թե՛ ժողովուրդը և թե՛ նրա մարտական ընկերները իրեն կոչեցին «Ճայ Մայիս»: Մայիս Դավիթի Միրզոյանը 1989 թ.-ին համալրել է նորաստեղծ Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) շարքերը, դառնալով նրա հիմնադիրներից մեկը: Հաշվի առնելով նրա կազմակերպչական ունակությունները, սկզբունքայնությունը, ռազմական գործի տիրապետումն ու արագ կողմնորոշումը, ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռ. Վասիլյանի հրամանով ստեղծվեց «001» (Ճայ) ջոկատը, որի հրամանատար նշանակվեց Մ. Միրզոյանը: 1990 թ.-ին մասնակցել է Երասխավանի մարտական գործողություններին, (որի ժամանակ վիրավորվել է), Կոռնիձոր, Խոզնավար, Խնձորութ, Նոյեմբերյան: 1991թ.-ին Վարդենիս, Իջևան 1991թ.-ին ԼՂՀ-ի պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Հատուկ նշանակության դասակի հրամանատար 1993-94 թթ. մասնակացել է Քարվաճառի մարտական գործողություններին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է Մ. Միրզոյանի ընտանիքին, մարտական ընկերներին նրա մահվան կապակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր