211652_close_icon
views-count8387 դիտում article-date 18:28 18-12-2017

Փաշինյանը գարդասիլի բոլոր հակառակորդ մասնագետներին կոչ արեց իր հետ կապ հաստատել

«Ելք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովում ՄՊՎ պատվաստման հարցով լսումների ժամանակ Հայաստանի բոլոր մասնագետներին, որոնք գարդասիլով պատվաստման դեմ փաստարկներ ունեն, կոչ արեց անպայման Ֆեյսբուքով կամ հեռախոսով իր հետ կապ հաստատել: «Եթե Հայաստանում կա թեկուզ մեկ մասնագետ, ով կարծում է, որ գարդասիլով պատվաստում չի կարելի կատարել, ես կոչ եմ անում եւ անգամ պահանջում եմ, որ նա արձագանքի Ֆեյսբուքի իմ էջում կամ հեռախոսով»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսպիսի կոչով արդեն դիմել է բժիշկներին եւ գիտնականներին՝ նրանց հրավիրելով մասնակցել այս քննարկմանը: Քննարկման ամենասկզբում պատգամավորը հայտարարեց, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստման հարցում թեականությունը շատ է: Սակայն, արդյունքներն ամփոփելով, Փաշինյանը նշեց, որ մասնագետների ելույթնոերի ժամանակ նա ոչ մի այնպիսի բան չլսեց, որն իր մտահոգությունը հարուցեր: Այդուհանդերձ, նա հանձնաժողովին առաջարկեց այս հարցին ժամանակ առ ժամանակ անդրադառնալ եւ տվյալ գործընթացը վերահսկել: «Եթե պարզվի, որ այնպիսի բան կա, որը մեր հանրության համար վտանգ է պարունակում, եւ մենք, որպես հանձնաժողով, դրան չենք արձագանքում, դա կարող է աղետի հանգեցնել: Բայց եթե դա մեզ համար օգտակար է, եւ մենք չենք աջակցում, ապա դա նույնպես կարող է աղետ լինել»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր