5290 դիտում
20:33 18-12-2017
Ամանորին ընդառաջ «Մի կտոր ջերմություն»՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակցուհիների կողմից
Արդեն բարի ավանդույթ է դարձել Ամանորին ընդառաջ «Մի կտոր ջերմություն» սոցիալական նշանակության ծրագրի իրականացումը, որի շուրջ համախմբվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, վարչական շրջանների աշխատակազմերի կանայք ու աղջիկները, պատրաստում են քաղցրավենիք և այցելում Երևանում գտնվող սոցիալական բնույթի տարբեր հաստատություններ:
Ծրագրի մեկնարկը տրվեց դեկտեմբերի 16-ին, որի շրջանակում Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի, քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության, հանրակրթության, կազմակերպական, առողջապահության, արտաքին կապերի, զարգացման և ներդրումային ծրագրերի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունների, անձնակազմի կառավարման, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման, արձանագրային բաժինների, քարտուղարության, «Թեժ գիծ», «Մեկ պատուհան» ծառայությունների, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակցուհիներից կազմված խմբերն ուղևորվեցին ծերանոցներ, մանկատներ:
Նախաձեռնությանն այս տարի միացել են նաև Երևան քաղաքի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամներ Նատալյա Լափաուրին, Հասմիկ Սարգսյանը և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը:
«Մի կտոր ջերմություն» ծրագրի նախաձեռնողներն այցելել են Երևանի թիվ 1 և Նորքի տուն-ինտերնատներ, Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, ինչպես նաև անօթևանների ժամանակավոր կացարան: Երևանի քաղաքապետարանի աշխատակցուհիները կազմակերպել են իրենց ձեռքով պատրաստած թխվածքների հյուրասիրություն շուրջ 1000 քաղաքացիների համար: Ակցիան ուղեկցվել է քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության կողմից կազմակերպված երաժշտական ծրագրով:
«Հերթական անգամ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ այս մտահղացումը բոլորիս համախմբում է մեկ նպատակի շուրջ՝ մեր հոգու ջերմությունը, բարությունն ու սերը փոխանցելու մեր այն համաքաղաքացիներին, ովքեր տարբեր պատճառներով տոները դիմավորելու են հարազատներից հեռու: Սոցիալական վարչության հետ քննարկելով՝ այս տարի մենք ընդլայնեցինք նախաձեռնությունն ու ընդգրկեցինք նաև հաստատություններ, որտեղ ապրում են ծնողական խնամքից զուրկ, բայց Ամանորի հրաշքին ամենաշատը հավատացող ու սպասող երեխաներ», -նշել է նախաձեռնության մասնակից, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:
Նշենք, որ շաբաթվա ընթացքում նախաձեռնությունը կշարունակվի նաև վարչական շրջաններում գտնվող սոցիալական նշանակության հաստատություններում:
Նմանատիպ նյութեր
2022 դիտում
15:56 13-12-2014
«Մի կտոր ջերմություն». Երևանի քաղաքապետարանի աշխատակցուհիները նախաձեռնել են սոցիալական ակցիա. ֆոտոշարք
10087 դիտում
18:20 25-07-2015
Երկտեղանոց «Սմարթը» բախվել է «Հյունդայի» ամենագնացին և կտոր-կտոր եղել. տեսանյութ
Այս բաժնից
796 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի
1090 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
1024 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին