211652_close_icon
views-count3473 դիտում article-date 12:15 19-12-2017

ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ ԱԽ-ում Երուսաղեմի հարցով բանաձևի նախագիծը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության է դրվել բանաձևի նախագիծ, որը մերժում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, հաղորդում է Tass-ը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել ԱԽ 14 անդամ, սակայն Միացյալ Նահանգների ներկայացուցիչը, ինչպես և սպասվում էր, արգելափակել է այն։ Նախագիծը ներկայացրել էր Եգիպտոսը։ Նրանում ընդգծվում էր, որ ցանկացած որոշում, քայլ, որը փոխում է կամ ենթադրում է Երուսաղեմի կարգավիճակի, բնութագրի կամ ժողովրդագրական կազմի որևէ փոփոխություն, իրավաբանականուժ չի կարող ունենալ, անհիմն է։

Նմանատիպ նյութեր