211652_close_icon
views-count9373 դիտում article-date 19:31 19-12-2017

«Ատլետիկոն» ՖԻՖԱ-ին բողոք կներկայացնի «Բարսելոնայի» դեմ

«Ատլետիկոն» ՖԻՖԱ-ին բողոք կներկայացնի «Բարսելոնայի» դեմ՝ հարձակվող Անտուան Գրիզմանի հնարավոր տրանսֆերի առթիվ: Մադրիդյան ակումբը դժգոհ է կատալոնացիների՝ ներքին հարաբերությունների գծով տնօրեն Գիլերմո Ամորի այն հայտարարությունից, թե «Բարսելոնան» բանակցություններ է վարել 26-ամյա ֆրանսիացու հետ: «Ատլետիկոն» որոշել է պաշտոնական բողոք ներկայացնել «Բարսելոնայի» գործողությունների առթիվ, թեպետ ներկայումս թիմերի միջև հարաբերությունները բավական լավ մակարդակի վրա են: Նշվում է, որ Գրիզմանն ինքն արդեն որոշում է կայացրել տեղափոխվել «Բարսելոնա»:

Նմանատիպ նյութեր