6801 դիտում
11:51 04-01-2016
Թուրքիան Ռուսաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը բողոք կներկայացնի
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուստաֆա Էլիթաշը հայտարարել է, որ Անկարան Մոսկվայի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ինչպես նաև միջազգային այլ կառույցներում բողոք է ներկայացնելու ՌԴ-ի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների համար, հաղորդում է թուրքական Daily Sabah թերթը:
Էլիթաշի խոսքով՝ իր «իրավունքները պաշտպանելու համար» Թուրքիան դիմելու է միջազգային բոլոր դատարաններին և ներկա պահին իր երկրի իշխանություններն ապացույցներ են փնտրում, որ Ռուսաստանը խախտել է միջազգային առևտրի կանոնները:
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները սրվեցին նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական Cy-24 ռմբակոծիչը խոցելուց հետո: ՌԴ նախագահ Վլադիմիր Օուտինը հրամանագիր ստորագրեց թուրքական մի շարք սննդատեսակների ներմուծման արգելքի մասին: Կասեցվել է նաև երկու երկրների միջև առանց վիզայի ռեժիմը, հետաձգվել չարթերային թռիչքները, արգելվել է նաև ռուս գործաուների կողմից Թուրքիայի քաղաքացիներին աշխատանք տրամադրելը:
Նմանատիպ նյութեր
956 դիտում
12:55 23-09-2014
ԱՄՆ-ն աջակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ղազախստանի անդամակցությանը
1002 դիտում
16:30 23-06-2015
Նազարբաևը հայտարարել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը երկրի անդամակցության մասին
9370 դիտում
19:31 19-12-2017
«Ատլետիկոն» ՖԻՖԱ-ին բողոք կներկայացնի «Բարսելոնայի» դեմ
Այս բաժնից
424 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1033 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
709 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել