70199 դիտում
22:03 19-12-2017
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mitsubishi-ն ու 3110-ը. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi մակնիշի 34 RՏ 778 համարանիշի և ГАЗ 3110 մակնիշի 35 FP 493 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2 սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Քոչարյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ՃՈ տեսուչներ Գեղամ Գրիգորյանն ու Գեղամ Հարությունյանը, որպեսզի ՃՈ հետաքննիչ Հարութ Մարգարյանը դեպքի վայրի տեղազննություն կատարի:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է , որ հարվածի հետևանքով 3110-ի գազաբալոնը պոկվել և մոտ 30 մետր շպրտվել է, իսկ Mitsubishi-ն ձորը չի գլորվել՝ շնորհիվ ճանապարհին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշների: Հակառակ դեպքում, եթե երկաթբետոնե արգելապատնեշներ չլինեին, հնարավոր է, որ Mitsubishi-ն հայտնվեր ձորում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1852 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)