89249 դիտում
16:47 04-06-2021
Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու ГАЗ 2401-ը. վերջինս վերածվել է մետաղե ջարդոնի. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Ժամը 14։30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղի թիվ 10 հասցեի դիմաց բախվել են Սամվել Խաչատրյանի վարած Nissan Patrօl մակնիշի և Համիկ Մարգարյանի վարած ГАЗ 2401 մակնիշի ավտոմքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, իսկ 2401-ը վերածվել է մետաղե ջարդոնի։
Վթարի հետևանքով 2 վարորդները, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։
Վիրավորներից Հ. Մարգարյանին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Այնուհետև նրանք հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Օպերատիվ են ժամանել նաև ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ Արմենակ Արմենակյանն ու բաժնի պետի օպերգծով տեղաալ Արթուր Համբարձումյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են հիվանդանոց տեղափոխված 2 վարորդների ամբողջական տվյալները։
Վիրավորներից մեկին Երևան տեղափոխելու համար «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն է ժամանում Սանավիացիայի ուղղաթիռը, որպեսզի տեղափոխեն Երևանի հիվանդանոցներից մեկը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+