21851 դիտում
09:43 20-12-2017
Բաղմանյանը նոր աշխատանքի է անցե՞լ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 15-ին ԵԿՄ-ի գրասենյակում տեղի ունեցած միջոցառումից հետո ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը պատասխանելով Հայկազ Բաղմանյանի հետ կապված «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցերին, նշել էր, որ Բաղմանյանը լավ մասնագետ է և գնացել է ուրիշ աշխատանքի:
Դեկտեմբերի 18-ին, խորհրդարանում Պն նախարար Վիգեն Սարգսյանի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանից հետաքրքրվեցինք՝ ՊՆ-ում տեղյա՞կ են, թե Բաղմանյանն ինչ աշխատանքի է անցել, արդյո՞ք կապ ունի պաշտպանական բնագավառի հետ:
Սակայն Զաքարյանը լսելով Բաղմանյանի անունը՝ արագ հեռացավ է և տեղեկացրեց, որ չի պատրաստվում մեկնաբանել տվյալ տեղեկությունները: Երբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պատճառով չի մեկնաբանում, Զաքարյանն ասաց.
«Անտրամաբանական հարցեր եք տալիս»:
Հիշեցենեք, որ Հայկազ Բաղմանյանը Զինված ուժերի շտաբի պետի նախկին տեղակալն էր և աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Ինչպես հետագայում Պնախարարը լրագրողներին տեղեկացրեց՝ Բաղմանյանը դիմումը գրել է իր հորդորով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1008 դիտում
14:17 23-05-2014
Կյանքը բացում է իր լայն դռերը, անցե՛ք այդ դռնով. Վահե Ղազարյան
1298 դիտում
22:54 05-05-2019
Իսկ գիրքը ու ՀԿ գործունեությունը մասնագետ հոգեբանների֊հոգեբույժների փորձաքննությունը անցե՞լ է
2707 դիտում
10:53 06-04-2021
Շուռնուխում 13 կովերի անհետացման առեղծվածը. ի վերջո անասունները սահմանն անցե՞լ են, թե՞ ոչ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2224 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1651 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1459 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»