17085 դիտում
16:54 20-12-2017
Թեւոսիկի եղբոր սպանության գործով Իսոն դատապարտվեց 25 տարվա ազատազրկման. Armtimes.com
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ հրապարակվեց Քրեական աշխարհում որպես «Կայարանցի Թեւոսիկ» հայտնի Թեւոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատավճիռը, հայտնում է [url=http://armtimes.com/hy/article/127693]armtimes.com[/url]-ը։
Կայարանցի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու եւ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվում է Իսրայել Սարգսյանը: Դատավճռով նա մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 25 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ այս գործով դատավճիռը պետք է հրապարակվեր դեռեւս հունիսի 22-ին, սակայն դատավորն անսպասելի որոշում էր կայացրել դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ: Նման որոշում դատավորը կայացրեց նաեւ երկրորդ անգամ՝ այդպես էլ չհրապարակելով սույն գործով դատավճիռը:
Մեղադրող դատախազը Իսրայել Սարգսյանի համար պահանջել էր 25 տարվա ազատազրկում:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://armtimes.com/hy/article/127693]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
6836 դիտում
14:09 08-02-2014
Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորված «Իսոն» մեղադրանքը չի ընդունում
17555 դիտում
15:07 16-11-2015
Կայարանցի Թեւոսիկի եղբոր սպանության գործով կարեւոր վկային իր տան բակի ծիրանի ծառից կախված են հայտնաբերել