6836 դիտում
14:09 08-02-2014
Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորված «Իսոն» մեղադրանքը չի ընդունում
Հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության կասկածանքով կալանավորված 45-ամյա Իսրայել Սարգսյանը իր դեմ առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իսրայել Սարգսյանի փաստաբան Գայանե Գալոյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Գ. Գալոյանն ընդգծեց, որ ավելին ասել չի կարող, քանի որ դեռ նախաքննություն է ընթանում եւ ինքը իրավունք չունի նախաքննության գաղտնիք հրապարակել:
«Ուզում եմ, որ ճիշտ հասկանանք նրան, ոչ թե սպանությունը պատվիրելու համար են կալանավորել, այլ զենք զինամթերք կրելու: Բայց նա ասում է, որ այդ զենքը իրենը չէ»,- նշեց Գայանե Գալոյանը:
Փաստաբանը նաեւ ավելացրեց, որ պատրաստվում է բողոքարկել իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը:
[url=https://shamshyan.com/hy/article/140204142456/]Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], փետրվարի 3-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունների և պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացի փողոցի խաչմերուկից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն էին բերման ենթարկել Երևանի բնակիչ, 45-ամյա Իսրայել Սարգսյանին:
Ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝ խուզարկությամբ Ի. Սարգսյանի մոտից հայտնաբերվել էր «Բերետտա» տիպի ատրճանակ, որը ընթերակաների ներկայությամբ առգրավվել և ուղարկվել էր ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Նմանատիպ նյութեր
2667 դիտում
17:06 27-06-2014
Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորված նրա աղջիկների կնքահոր մեղքը չի ապացուցվում
17082 դիտում
16:54 20-12-2017
Թեւոսիկի եղբոր սպանության գործով Իսոն դատապարտվեց 25 տարվա ազատազրկման. Armtimes.com
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
466 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին