211652_close_icon
views-count50633 դիտում article-date 00:05 21-12-2017

84 տարի առաջ Արցախի Հանրապետությունում ծնվեց իսկական Մեծ Հայ, Մեծ բարերար, ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանը. «Քեզ բացակա չենք դնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանը ծնվել է 1933 թ.-ին՝ Արցախի Հանրապետության Մեծ Շեն գյուղում: 1951-1953 թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում։ 1953-1954 թթ. աշխատել է Թալիշ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։ 1954-1957 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ 1958 թվականին աշխատել է Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի դպրոցում։ 1958-1964 թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում։ 1962-1979 թթ. եղել է բուժաշխատողների արհմիության կոմիտեի անդամ։ 1964-1976 թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության արհմիության կոմիտեի պատասխանատու քարտուղար, 1977-2003 թթ.` Երևանի 8-րդ բուժմիավորումում` որպես գլխավոր բժշկի փորձագիտական գծով տեղակալ, 2003-2004 թթ.` «Դավիթ Անհաղթ» բժշկական կենտրոնի տնօրենի փորձագիտական գծով տեղակալ, 2004-2014 թթ. «Դավիթ Անհաղթ» ԲԿ-ի ԲՓՀ-ի նախագահ։ 2006 թվականին ընտրվել է Եվրոպայի Ակադեմիայի բնական գիտությունների իսկական անդամ։ ՀՀ վաստակավոր բժիշկը կնոջ՝ ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Եսայանի հետ միասին, տարիներ շարունակ բազմաթիվ բարեգործություններ են իրականացրել Հայաստանում և Արցախում. Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում կառուցել է Հայրենական պատերազմում և Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների, հերոսների հուշահամալիրը: 2004-2011 թթ. ընթացքում Մեծ Շեն գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար տրամադրվել է դրամական նվիրատվություն՝ աջակցելով հայրենի գյուղի երիտասարդ ընտանիքներին: Մարտակերտի ազատագրման կապակցությամբ Եսայան ամուսինները տեղադրել են հաղթական արծվի արձանը: Մեծ Շենում Եսայանների ընտանիքի աջակցությամբ կառուցվել է Սբ. Գևորգ եկեղեցին՝ շրջապատված խաչքարերի պուրակով: Կառուցվել և 2011 թ. ավարտվել է Մեծ Շենի գյուղապետարանը, հարակից պուրակը՝ արձանախմբերով (ֆիդայու, Պըլը Պուղու, և այլն)։ Կառուցվել և կահավորվել է գյուղի մանկապարտեզը, խաղահրապարակը, գյուղի հանդիսությունների սրահը, վերակառուցվել է դպրոցը՝ հարակից խաղահրապարակներով, լողավազանով, մարզադաշտով, և որպես երախտագիտության նշան, դպրոցն անվանակոչել են Կառլեն Եսայանի անունով Եսայան ամուսինները կառուցել և Մեծ Շենի համայնքին են նվիրաբերել մակարոնեղենի և քարի արտադրության արտադրամասեր: Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ Մարտակերտի շրջկենտրոնում տեղադրվել են հրամանատարներ Սասուն Հակոբյանին և Վլադիմիր Բալայանին նվիրված հուշարձան-պանթեոնները։ Եսայանների հովանավորությամբ Արագածոտնի մարզում գտնվող Հայոց այբուբենի հուշարձանի տարածքում տեղադրվել են Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու, Վռամշապուհ թագավորի, Մեսրոպ Մաշտոցի և Գրիգոր Լուսավորչի արձանները 2013 թ. Եսայանների աջակցությամբ Երևանում Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրվեց ՀՀ նախկին վարչապետի բրոնզաձույլ կիսանդրին: 2014 թ. Մարտակերտի շրջկենտրոնի հյուրատուն, 2014 թ. Նանսենի անվան այգում գտնվող Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի շենքը, որտեղ տեղադրվել է Նանսենի արձանը, Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ շրջապատված խաչքարերով և արձանախմբերով, 2016 թ. Տիգրան Մեծի հուշարձան (Վաղարշապատ) [b]Պարգևներ.[/b] 2007 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ 2007 թ. Պաուլ Էռլիխի արծաթյա մեդալ 2006 թ. ՀՀ վաստակավոր բժիշկ 2010 թ. «Երախտագիտություն» մեդալ, (ԼՂՀ նախագահի հրամանագրով) 2010 թ. Երկրապահ կամավորականների միության հուշամեդալ 2013 թ. ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալ 2013 թ. «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալ։ ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում իրականացրել են լայնածավալ բարեգործական գործունեություն, մասնավորապես. Հայաստանի Հանրապետություն • Եսայանների հովանավորությամբ Արագածոտնի մարզում Տառ-քարերի մոտ տեղադրվել են Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու, Վռամշապուհ թագավորի և Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Լուսավորչի արձանները: • 2013թ. Կառլեն և Սառա Եսայանների աջակցությամբ Երևանում Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրվել է ՀՀ նախկին վարչապետի բրոնզաձույլ կիսանդրին: • Կառլեն և Սառա Եսայանները առաջին նվիրատուներն են, ովքեր զգալի ավանդ են ներդրել հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի Երևանում կառուցվող տուն-թանգարանի հիմնադրամին: • Երևանում կառուցվել է Ֆ.Նանսենի թանգարանի շենքը (ամբողջությամբ կահավորվել է), որտեղ տեղադրվել է նաև Նանսենի հսկա արձանը: Կողքին կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցին` իր երիցատնով (ամբողջությամբ կահավորվել են), սրբաքանդակ արձաններով, Գրիգոր Լուսավորչի, Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված հուշարձան-կոթողը, զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարը, 1988թ. ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարը, Վարդան Մամիկոնյանի արձանը, Արցախը խորհրդանշող “Պապիկ-տատիկի” արձանը, Մեսրոպ Մաշտոցի և Հակոբ Մեղապարտի քանդակերով Գրքի հուշարձանը, Լրագրողի բրոնզե արձանը, որը խորհրդանշում է անվախ, անկաշառ ու հայրենիքին նվիրյալի կերպարը և մարմնավորում է ազատ խոսքի կրողների իրական պատմությունը` սկսած 1980թ.-ի հայտնի իրադարձություններից, հայ ազգի բարեկամ Ջորջ Գորդոն Բայրոնի արձանը, “Նանսենի անձնագրի” հուշարձանը և բազում այլ խաչքարեր և սրբաքանդակներ: • 2014 թվականին Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եղեկեցում Կառլեն և Սառա Եսայանների կողմից տեղադրվել է խաչքար: • 2015 թվականին Սուրբ Զորավոր եկեղեցու բակում տեղադրվել է աղբյուր-խաչքար հուշարձանը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: • 2015 թվականին Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակի մատուռի դիմաց տեղադրվել է թևավոր խաչքար: • 2015 թվականին Սուրբ Հովհաննես եկեղեցու կենտրոնական մուտքի ձախ և աջ կողմերում տեղադրվել են Ջուղայի զույգ խաչքարերի կրկնօրինակները: • Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղադրվել է խաչքար: • 2015 թվականին Կառլեն և Սառա Եսայանների աջակցությամբ լույս է տեսել Արկադի Ասրյանի “Հայաստանի հերոսներ” գիրքը, որում ներկայացված են հայ ժողովրդի այն հերոսները, որոնք գործել են մարտական և աշխատանքային սխրանքներ ու աշխարհի շատ երկրներում դարձել են հերոսության հավերժական օրինակ: • 2016 թվականին Կառլեն և Սառա Եսայանների անունից Երևանի Հաղթանակի զբոսայգում տեղադրվել է Ղարաբաղյան ազատագրման և Աֆղանական պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին նվիրված խաչքար: • 2016 թվականին, բարերարների հովանավորությամբ՝ Հայաստանի փաստաբանների պալատի շենքի պատին տեղադրվել է Ղուկաս Չուբարյանի քանդակած Մխիթար Գոշի դիմաքանդակը: • 2016 թվականին Էջմիածին քաղաքում` Էջմիածնի 2701 թվականի կապակցությամբ, բարերաներ Կառլեն և Սառա Եսայանների կողմից տեղադրվել է Տիգրան Մեծի արձանը: • 2016 թվականին Կառլեն և Սառա Եսայանների անունից ամբողջությամբ վերակառուցվել է և ամբողջովին կահավորվել է Երևանի “Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա” ՓԲԸ շենքը, որը հանդիսանում է Երևան քաղաքի սեփականությունը: Լեռնային Ղարաբաղ • Կառլեն և Սառա Եսայանների կողմից Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում կառուցվել է Հայրենական պատերազմում և Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների, հերոսների հուշահամալիրը: • 2004-2011թթ. ընթացքում գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար Եսայանները կատարել են 1000 դոլար նվիրաբերում: • Մարտակերտի ազատագրման կապակցությամբ Եսայան ամուսինները տեղադրել են հաղթական արծվի արձանը: • Մեծ Շենում Եսայանների ընտանիքի աջակցությամբ կառուցվել է Սբ. Գևորգ եկեղեցին` շրջապատված խաչքարերի պուրակով: • Կառուցվել և 2011թ. ավարտվել է Մեծ Շենի գյուղապետարանը, հարակից պուրակը` արձանախմբերով (Ֆիդայու, Պըլը Պուղու և արմատները խորհրդանշող “Պապիկ-տատիկի և թոռան” արձանը, Հայաստան-Արցախ միասնության խորհրդանիշ հանդիսացող Բռունցքի արձանը): Կառուցվել է գյուղի մանկապարտեզը, խաղահրապարակը, գյուղի հանդիսությունների սրահը, վերակառուցվել է դպրոցը` հարակից խաղահրապարակներով, լողավազանով, մարզադաշտով, և որպես երախտագիտության նշան` դպրոցն անվանակոչվել է Կառլեն Եսայանի անունով: • Եսայան ամուսինների կողմից կառուցվել և Մեծ Շենի համայնքին են նվիրաբերվել մակարոնեղենի և քարի արտադրության արտադրամասեր: • Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ Մարտակերտի շրջկենտրոնում տեղադրվել են հրամանատարներ Սասուն Հակոբյանի հուշարձան –պանթեոնը և Վլադիմիր Բալայանի հուշարձանը: • 2016թ. կառուցվել է Մարտակերտի շրջկենտրոնի հյուրանոցը (ամբողջությամբ կահավորվել է): • 2016 թվականին Արցախի Մեծ Շեն գյուղին նվիրաբերել են ԳԱԶ 32213 միկրոավտոբուս: • 2016 թվականին Կառլեն և Սառա Եսայանների անունից Արցախի Մեծ Շեն գյուղում կառուցվել է մշակույթի տուն: • 2016թ. Մեծ Շեն գյուղում կառուցվել է երիցատուն` իրենց իսկ կառուցած եկեղեցու մշտական գործունեությունն ապահովելու նպատակով: Ներկայումս ընթացքի մեջ են մի շարք բարեգործական ծրագրեր ՀՀ-ում և ԼՂՀ-ում, որոնք ավարտին կհասցվեն 2017 թվականին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 231+
231+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր