5150 դիտում
10:03 21-12-2017
Դավիթ Հարությունյանը «փուռը տվեց» Հրայր Թովմասյանին․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ-ում երեկ ՀՀ Դատական օրենսգրքում ու հարակից մի քանի օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քվեարկության շուրջ տեղի ունեցած խառնաշփոթին կարելի է մի քանի բնութագրում տալ՝ իրավական, մեղմ ասած, ոչ կոմպետենտություն, իրավական «մտքի» բախում, անձնական հարաբերությունների բախում և այլն:
ԱԺ նախագահը նախագիծը քննարկման ներկայացնելիս՝ հենց այնպես չէր կարդում, որ դա սահմանադրական նախագիծ է, նրան այդպես էր տրամադրվել, քանի որ նախագիծը քննարկվել էր նաև պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որի նախագահը մասնագիտությամբ իրավաբան Հրայր Թովմասյանն է:
Դ. Հարությունյանը հիշեցնում է, որ այդ նախագիծը ոչ թե Սահմանադրությունից բխող նոր օրենսգիրք է, այլ ընդամենը գործող Դատական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրինագիծ:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացից սկսած ու դեռ ավելի վաղ էլ տեղեկություններ էին շրջանառվում, որ Դավիթ Հարությունյանի ու Հրայր Թովմասյանի միջև սուր հակասություն կա: Վերջին տարիներին իշխանության ներսում, որպես իրավաբաններ, նրանք մրցակիցներ են եղել, տարբեր գերատեսչություններում զբաղեցրել են նույն՝ արդարադատության նախարարի, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնները և օպոնենտներ են եղել: Եվ Դ. Հարությունյանը առիթը բաց չթողեց ու որպես մասնագետ՝ նրան «փուռը տվեց»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2601 դիտում
12:25 24-02-2014
Ռուստամյանի պատասխանը Հրայր Թովմասյանին՝ «չաթլախ»
4113 դիտում
11:44 13-03-2018
Մարտի 20-23-ը ԱԺ-ում կքննարկեն Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ ընտրելու հարցը
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1837 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8907 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին