4074 դիտում
11:44 13-03-2018
Մարտի 20-23-ը ԱԺ-ում կքննարկեն Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ ընտրելու հարցը
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: [url=https://armenpress.am/arm/news/925834/arajika-qarorya-nistin-azh-um-kqnnarken-hrayr-tovmasyanin.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում այս մասին նշեց Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը խորհրդարանում տեղի կունենա գործող կարգով, քանի որ նոր Սահմանադրության անցումային դրույթները դեռևս ուժի մեջ չեն մտել:
Խորհրդարանում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը տեղի կունենա առաջիկա քառօրյա նիստի ընթացքում` մարտի 20-23-ը:
Ազգային ժողովը մարտի 2-ին կողմ էր քվեարկել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությանը:
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է արձանագրություն, որով մարտի 8-ից դադարել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում: Նա ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա՝ նախագահ:
Նմանատիպ նյութեր
2886 դիտում
15:59 24-05-2019
Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին
6764 դիտում
11:31 27-12-2019
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»