4817 դիտում
17:56 21-12-2017
Հայաստանում տարածքային աճի բևեռները կապահովեն ՀՆԱ-ի փաստացի աճ
Կառավարությունն այսրվա նիստում հավանության է արժանացրել Տարածքային աճի բևռների զարգացման հայեցակարգը:
Կայուն զարգացման գրավական հանդիսացող երկրի համաչափ տարածքային զարգացնան նպատակով առաջարկվում է ՀՀ տարածաշրջաններում ձևավորել «տարածքային աճի բևեռներ», որոնց զարգացումը թույլ կտա անցում կատարել միաբևեռ, մայրաքաղաքում կենտրոնացած տնտեսությունից բազմաբևեռ, կայուն, համաչափ զարգացող տնտեսության: Տարածքային աճի բևեռների ճիշտ ընտրությունը կապահովի երկրի ՀՆԱ-ի փաստացի աճ:
Հայեցակարգով առաջարկվում է հնարավորություն ընձեռել բևեռային քաղաքներում որոշումների կայացման վրա ազդեցություն ունեցող բոլոր կողմերին՝ միասնական մշակելու համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը և դրանից բխող նպատակային ծրագրերը: Այն ապահովում է համայնքի մրցակցային առավելությունների վրա հիմնված որոշումների ընդունման միասնական գործընթացը: Բևեռի ընտրության գործընթացում առաջնային հարց է հանդիսանում բնակչության կյանքի որակի բարձրացման խնդիրը:
Տարածքային աճի բևեռների ձևավորման հայեցակարգի ընդունումը կնպաստի տարածքային աճի բևեռների գրագետ ձևավորմանը: Աճի բևեռներում կոնկրետ ոլորտի զարգացումը շղթայականորեն կապահովի փոխկապակցված և հարակից ոլորտների աշխուժացում, և տարերայնորեն կտարածվի հարակից տարածքների և ողջ երկրի տնտեսության վրա:
Նմանատիպ նյութեր
1055 դիտում
18:30 25-09-2019
Հայաստանում տարեկան կտրվածքով ՀՆԱ աճի կանխատեսումը թուլացել է. ԱԶԲ զեկույց
935 դիտում
10:39 05-10-2015
Համաշխարհային բանկը նվազեցրել է Չինաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը
8026 դիտում
16:41 13-01-2018
Վերջին 10 տարիներին այդպիսի ցուցանիշ չենք արձանագրել. Արցախի ֆինանսների նախարարը՝ կանխատեսվող ՀՆԱ-ի աճի մասին
Այս բաժնից
769 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
907 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ