2018–ի գարնանից hայ-թուրքական արձանագրություններն քաղաքական օրակարգի մաս չեն լինի. Արմեն Աշոտյան
«Հայկական կողմի նախաձեռնությամբ ստորագրված հայ-թուրքական արձանգրություններն այլևս քաղաքական օրակարգի մաս չեն լինի 2018թ.-ի գարնանից: Այն ակտիվությունը, որով թուրքական կողմը փորձում է արդարացնել այդ պրոտոկոլների տապալումը, վկայում է, որ Թուրքիան «երեսը փրկելու» կարիք ունի»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Աշոտյանի գնահատմամբ՝ թուրքական կողմն ակնհայտ դիվանագիտական «լկտիություն» է դրսևորում: Նրանք հայ-թուրքական կարգավորումները անթաքույց շաղկապում են արցախյան հիմնախնդրի հետ, պաշտպանելով Ադրբեջանի ապօրինի նկրտումները: