1479 դիտում
16:12 21-04-2014
Հայ-թուրքական արձանագրություններն ամբողջ աշխարհին ի ցույց դրեցին Թուրքիայի իրական դեմքը. Շարմազանով
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր կազմակերպված ՛՛Առաջին համաշխարհային պատերազմի Կոսվկասյան ճակատը, ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն՛՛ թեմայով միջազգային գիտաժողովին մասնակցում էր նաև ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն եղել ի վնաս Ցեղասպանության դատապարտման գործընթացին: ՛՛Հայ-թուրքական արձանագրությունները որևէ վնաս ոչ ցեղասպանության դատապարտման գործընթացին, ոչ առհասարակ Հայաստանի արտաքին իմիջին չեն հասցրել, ավելին՝ դրանց արդյունքում՝ Հայաստանը աշխարհի առջև դարձավ ավելի վստահելի ու ավելի կանխատեսելի պետություն՛՛:
Այս արձանագրությունից, ըստ նրա, Թուրքիան է վնաս կրել: ՛՛Թուրքիան մեր միջազգային գործընկերների առջև դարձավ պայմանավորվածությունները խախտող պետություն, 21-րդ դարում սահմանները փակող պետություն, որովհետև մինչև այդ Թուրքիան մեր արտաքին աշխարհին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Եվրամիությանը ներկայացնում էր, թե իբր պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, բայց Հայաստանն է նախապայմաններով հանդես գալիս: Մենք ցույց տվեցինք, որ չնայած ունենք նախապայմաններով խոսելու բարոյական իրավունք , բայց չենք գնում նախապայմաններով խոսելու ճանապարհով, որովհետև նախապայմանների լեզուն քաղաքակրթության և ժողովրդավարության լեզուն չէ: Ամբողջ աշխարհին ի ցույց դրեցինք Թուրքիայի իրական դեմքը՛՛,-նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նա, որպես պատմաբան, նկատեց, որ ՀՀ նախագահը իր պաշտոնավարման տարիներին ունեցավ մի քանի պատմական հայեցողակարգային ելույթներ, մասնավորապես Դեյր Զորում, որտեղ նա, բարձրացրեց հայրենատիրության, այլ պատժամիջոցների մասին հարցերը: ՛՛Սա խոսում է մի բանի մասին, որ մենք այս տարիներին ձեքներս ծալած չենք նստել, և բոլորս պետք է համախմբված՝ անկախ կուակցական պատականելությունից, անկախ ընդդիմությունից և իշխանությունից, Հայաստանում և Հայաստանի սահմանններից դուրս ձեռք ձեռքի բռնած մեր սփյռուքահայ բարեկամների հետ, ամեն ինչ անենք, որ 100 –ամյա տարելիցն ավելի բարձր մակարդակով նշվի, և բոլոր քաղաքակիրթ երկները հասկանան, որ այո, ցեղասպանությունների ժխտումը նույնքան դատապարտելի է, որքան ցեղասպանություն իրագործելը՛՛:
Հակադարձելով ընդդիմախոսներին, որ այս արձանագրություններն ի վնաս ՀՀ-ի էին՝ ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստաում հայտարարեց, որ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է: ՛՛Այսինքն՝ օգտագործեց նույն այն եզրույթը, ինչ-որ հանրապետության նախագահը, իսկ հիմա հակասություններ փնտրելու ժամանակ չէ, այլ միավորվելու, մենք պետք է առաջ նայենք դեպի ցեղասպանության 100-ամյակը՛՛:
Նմանատիպ նյութեր
7517 դիտում
17:12 22-12-2017
2018–ի գարնանից hայ-թուրքական արձանագրություններն քաղաքական օրակարգի մաս չեն լինի. Արմեն Աշոտյան
12745 դիտում
10:55 28-03-2022
Ներկա իշխանություններին փնովելն ու իրական դեմքը ցույց տալը նույնպես անիմաստ և անօգուտ զբաղմունք է. Արման Դավթյան
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան