5864 դիտում
23:20 22-12-2017
«Նարեկացի» արվեստի միությունում կմեկնարկի բացառիկ՝ «Դանիել Երաժիշտի հետ» խորագրով նախագիծ
Դեկտեմբերի 23-ին «Նարեկացի» արվեստի միությունը կմեկնարկի բացառիկ նախագիծ՝ «Դանիել Երաժիշտի հետ» խորագրով:
«Դանիել Երաժիշտի հետ» հանդիպումների բովանդակությունը, օրակարգը երաժշտական արվեստն է՝ իր տարբեր ժանրային, ոճական և այլ դրսևորումներով։
Հանդիպումների ընթացքում ստեղծագործությունները կներկայացվեն ձայնագրություններով կամ տեսաձայնագրություններով։
Անշուշտ, սա չի բացառի կենդանի ելույթները, հրավիրյալ արվեստագետների հետ հանդիպումները և այլն։
«Այս ամենը նպատակ ունի ոչ միայն երաժշտության խորհրդաբանությունը բացահայտելու, գեղեցիկի, իդեալի հետ հաղորդվելու, նրա առաքելությունը ճանաչելու, այլև համաշխարհային երաժշտության համապատկերում հայկականի տեղը և դերը գիտակցելու ու արժևորելու». Դանիել Երաժիշտ
Բաց չթողնենք այս բացառիկ հնարավորությունը...
Մուտքն ազատ է:
Հեռ. +374 10 580105
[b]Հարգանքներով՝ «Նարեկացի» արվեստի միություն
Լրատվության և PR բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
5632 դիտում
22:48 23-03-2018
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Դանիել Երաժիշտի հետ» խորագիրը կրող նախագծի հերթական հանդիպումը
Այս բաժնից
391 դիտում
14:53 18-10-2024
Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը
1090 դիտում
12:07 18-10-2024
Քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը