7997 դիտում
22:32 21-04-2017
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Միջոցառմանը հանդես կգան երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը և իր ղեկավարած երգչախումբը, «Փարոս» երգչախումբը (խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան), «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), «Նովա» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Հովիկ Սահակյան), «Նժդեհ» պարախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան), ինչպես նաև կցուցադրվի Գարեգին Աղաբեկյանի լուսանկարների ցուցահանդեսը:
2003 թվականից ի վեր՝ ամեն տարի՝ ապրիլի 24-ին, «Նարեկացի» արվեստի միությունն իր արվեստագետ բարեկամների հետ նշում է հիշատակի և ոգեկոչման համահայկական օրը՝ կոչ անելով աշխարհին հարգելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, և դրա ճանաչման միջոցով այլևս թույլ չտալու նոր ցեղասպանությունների կրկնումը:
Մուտքն ազատ է:
[b]
«Նարեկացի» արվեստի միություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին