6057 դիտում
20:14 22-12-2017
Հասարակական խորհրդին են ներկայացվել ՍԱՊԾ նոր ծրագրերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամփոփել է տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, դրանց արդյունքներն ու առաջիկա անելիքները քննարկվել են ՍԱՊԾ պետին կից հասարակական խորհրդում: Ծառայությունը մի քանի կարևոր նախաձեռնություններ է սկսել 2017 թվականի ընթացքում, որոնք շարունակելու է նաև 2018 թվականին. խորհրդի անդամներին են ներկայացվել դրանց վերաբերյալ մանրամասներ:
Ծառայության պետ Իշխան Կարապետյանը կարևորել է խորհրդի անդամների մասնակցությունն ու աջակցությունն այդ ծրագրերի իրագործման հարցում՝ նշելով, որ առանց հանրային վերահսկողության ու համատեղ ջանքերի հնարավոր չէր լինի հասնել արդյունքի:
Հասարակական խորհրդի անդամները փաստել են, որ մի շարք ուղղություններով (մսի իրացման շղթա, սննդամթերքի տեղափոխում, անցում սպանդանոցային ծագման մսի իրացմանը, ոլորտային վերահսկողություն և այլն) արդյունքները տեսանելի են, միաժամանակ բարձրացրել են հարցեր, որոնց վերաբերյալ Ծառայության պաշտոնյաները ներկայացրել են ինչպես լրացուցիչ տեղեկատվություն, այնպես էլ դեռևս լուծում չստացած խնդիրների ուղղությամբ նախատեսվող միջոցառումները:
Մասնավորապես՝ ներկայացվել են 2018 թվականին իրականացվելիք նոր ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուղղված ռիսկերի գնահատման համակարգի արդիկանացմանը, մոնիթորինգային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման թվայնացված համակարգի ներդրմանը, որոնց նախապատրաստական աշխատանքներն արդեն տարվում են միջազգային գործընկերների՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության գործակալության և Ավստիական զարգացման գործակալության հետ միասին:
Ծառայությունը նաև շարունակելու է «Վտանգի վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգի» (HACCP-ի) ներդրման աշխատանքը: Հասարակական խորհրդի անդամների հետ համագործակցության արդյունքում, արդեն ձևավորվել է HACCP ստուգաթերթը, նույն ձևաչափով նաև տեղեկատվական/իրազեկման մի շարք աշխատանքներ են տարվել:
Նշված ծրագրերը ոչ միայն կբարելավեն սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողական աշխատանքների որակն ու արդյունավետությունը, այլ նաև կստեղծեն համակարգային լուծումների համար անհրաժեշտ հիմքեր:
Հասարակական խորհրդի անդամները դրական են գնահատել նախաձեռնությունները, կարևորել հանրային իրազեկման աշխատանքները. պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ գործակցել սկսված բարեփոխումների արդյունավետ ընթացքն ապահովելու համար:
[b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության
պետական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
5203 դիտում
23:51 12-03-2018
Նոր ծրագրերը՝ ՍԱՊԾ կենտրոնական և տարածքային կառույցների տեսուչների օրակարգում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2115 դիտում
15:14 22-11-2016
ՍԱՊԾ-ն հիշեցնում է՝ սննդի շղթայի օպերատորները պարտավոր են գրանցվել ՍԱՊԾ-ում
822 դիտում
12:11 31-10-2019
ԵՊԲՀ գիտական խորհրդին ներկայացվել է ուսումնական գործընթացի վերլուծություն
Այս բաժնից
775 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
883 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
820 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի