5206 դիտում
23:51 12-03-2018
Նոր ծրագրերը՝ ՍԱՊԾ կենտրոնական և տարածքային կառույցների տեսուչների օրակարգում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 13-ին, սպառողների իրավունքների պաշտպանության շաբաթվա շրջանակում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպել էր դասընթաց-քննարկում Ծառայության և մարզային կենտրոնների տեսուչների համար:
Ծառայությունը շաբաթվա ընթացքում միջոցառումներ է իրականացնում թեʹ սպառողների իրազեկման, թեʹ տնտեսավարողներին խորհրդատվություն տրամադրելու և թեʹ վերահսկողության բարելավման նպատակով:
Օրակարգում ընդգրկված էին ՍԱՊԾ կողմից իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը, ինչպես նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ողջ Հանրապետությունում նշված գործողությունները հաջողությամբ իրագործելու համար: Դա առաջին հերթին վերաբերում է HACCP-ի (ՎՎՀԿԿ) աուդիտին, որը, համակարգի ներդրմանը զուգահեռ, առաջիկայում լինելու է Ծառայության կարևոր գործառույթներից մեկը:
Տեսուչների հետ նաև քննարկվել են սննդամթերքի համապատասխանության գնահատմանը, սպանդանոցային պարտադիր մորթի անցնելու, տրանսպորտային միջոցներին սանիտարական անձնագրեր տրամադրելու ընթացակարգերն ու ժամանակացույցը, ինչպես նաև՝ նմուշառման առանձնահատկությունները: Խոսելով մի շարք ծառայությունների թվայնացման մասին՝ անհրաժեշտ է համարվել դրանք ապահովել նաև մարզերում՝ պետական վերահսկողության արդյունքներն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու և հսկողությունը բարելավելու նպատակով:
Տեսուչների ուշադրությունն է հրավիրվել ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխան սննդամթերքի մակնշմանը, հատկապես մարզերում տնտեսավարողներին դրանց մասին իրազեկելու անհրաժեշտությանը, 2018 թվականին Հանրապետությունում կենդանիների հիվանդություների շճահետազոտության, ինչպես նաև մոնիթորինգային ծրագրերի իրականացմանը:
Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկայացրել է տեսուչների համար պատրաստված ուղեցույցը՝ որպես վերահսկողություն իրականացնելու համար օգտակար գործիք, միաժամանակ տեսուչներին հորդորել է առցանց և օպերատիվ լրացնել վերահսկողության արդյունքները:
Գործնական քննարկման ընթացքում ՍԱՊԾ տեսուչները ստացել են ամենօրյա աշխատանքին առնչվող մի շարք հարցերի պատասխաններ:
[b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
6057 դիտում
20:14 22-12-2017
Հասարակական խորհրդին են ներկայացվել ՍԱՊԾ նոր ծրագրերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2115 դիտում
15:14 22-11-2016
ՍԱՊԾ-ն հիշեցնում է՝ սննդի շղթայի օպերատորները պարտավոր են գրանցվել ՍԱՊԾ-ում
2266 դիտում
14:17 15-04-2017
Հանրապետության ուսումնական հաստատություններում սննդամթերքի անվտանգության ապահովման հարցը ՍԱՊԾ օրակարգում է
Այս բաժնից
838 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
952 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
889 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի