211652_close_icon
views-count5586 դիտում article-date 09:52 23-12-2017

«Տարոն Ավիա»-ն հեռանում է Գյումրիի օդանավակայանից. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Տարոն Ավիա» ավիաընկերության հայկական օդանավերը հունվարից այլևս Գյումրիից օդ չեն բարձրանա: 2017-ի ապրիլի 25-ին մեծ շուքով օդ բարձրացած առաջին ինքնաթիռը, որը կրում էր Մհեր Մկրտչյանի անունը, ուղևորվել էր Կրասնոդար: Այդ օրվանից մինչ հիմա ավիաընկերությունը գնային տարբեր քաղաքականություն էր իրականացնում: Անգամ 10.000 դրամանոց տոմսեր էր հնարավոր գնել Գյումրի-Կրասնոդար, Գյումրի-Ռոստով և Գյումրի-Սամարա ուղղություններով: «Տարոն Ավիա»-ն ինքնաթիռներում շատ կարևոր և հետաքրքիր նորամուծություն ուներ: Ովքեր թռչում էին Մհեր Մկրտչյանի անունը կրող ինքնաթիռով, իրենց սեղանիկներին գտնում էին դերասանի մասին պատմող տեղեկատվական գրքույկներ, իսկ ճանապարհին Ֆրունզի մասնակցությամբ ֆիլմերից հատվածներ դիտելու հնարավորություն ունեին: Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի հասած ավիաընկերության սեփականատերն այդ ժամանակաշրջանում իր որոշումը ճիշտ էր համարում և վստահ էր, որ բիզնեսը ծաղկելու է, ինքն էլ Գյումրիում երկար էր մնալու: Արդեն օգոստոսին առաջին Բոինգին միացավ երկրորդը: Հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող ինքնաթիռով Գյումրիից իրականացվեց նոր չվերթ Գյումրի Դոնի-Ռոստով և հետադարձ ուղղությամբ: Այս անգամ ևս տոմսի ցածր գինը պահպանեց ավիաընկերությունը: Օգոստոսին Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերության գնահատականը դրական էր: Ավիաընկերությունն, ըստ նրանց, անցնող բոլոր ամիսներին իր ստանձնած պարտավորությունները նորմալ էր կատարել: Այսօր, սակայն, ըստ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ամենայն հավանականությամբ «Տարոն Ավիա»-ն գալիք հունվարից չի շարունակի իր աշխատանքը Գյումրիում: Այս պահին Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող «Տարոն Ավիա» ավիաընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը հեռախոսազրույցի ժամանակ նշել է, թե ամեն ինչ դեռ հստակ չէ և հետաքրքրվել է, թե որտեղից է այդ տեղեկատվությունը հայտնի դարձել: Գառնիկ Պապիկյանը խոստացել է Հայաստան վերադառնալուն պես հանդիպել և խոսել իրենց հետագա աշխատանքի և առկա խնդիրների մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր