211652_close_icon
views-count11969 դիտում article-date 09:17 22-02-2018

Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի եկած «Տարոն Ավիա»-ն հեռացել է Հայաստանից. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ. թերթը գրում է. ««Տարոն Ավիա» ավիաընկերությունը վերջին թռիչքը Երևանից իրականացրել է նոյեմբերի 14-ին, իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա վերջին թռիչքը եղել է դեկտեմբերի 31-ին: Դրանից հետո, առանց հատուկ հայտարարությունների հայկական ավիաընկերությունը հեռացավ և՛ Գյումրիից, և՛ Երևանից: Թե իրականում ինչու մեծ ոգևորությամբ Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի եկած սեփականատեր Գառնիկ Պապիկյանը որոշեց դադարեցնել իր գործունեությունը հստակ չէ: Պաշտոնապես չի ասվում, սակայն շրջանառվում է «Պոբեդա»-ի կողմից դեմպինգի կիրառումը: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզպետարանում նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ խոսելով «Տարոն Ավիա»-ի թռիչքների ընդհատման մասին, ընդգծեց, որ դեմպինգ տերմինը պետք է շատ զգույշ կիրառել: «Պապիկյան Գառնիկի հետ խոսել եմ, պետք է նա գա, ավելի մանրամասն քննարկենք: Հստակ պետք է հասկանալ, «Պոբեդան» գինն իջեցրել է շահութաբերությա՞ն հաշվին, թե՞ իսկապես դեմպինգի է գնացել, որովհետև, եթե շահութաբերության հաշվին է իջեցրել, մի մոտեցում պետք է լինի, եթե դեմպինգ է, դա արդեն ուրիշ խնդիր է»: Բայց եթե «Տարոն Ավիա»-ն կասկածներ ունի, որ «Պոբեդան» իր դեմ դեմպինգ է կիրառել, պետք է դիմի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին»,-ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր