5507 դիտում
16:20 23-12-2017
Կառավարությունում քննարկվել են մարզային ներդրումային ծրագրերի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ մարզերից ներկայացվող ներդրումային և գործարար ծրագրերի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը զեկուցել է, որ ՀՀ մարզերից ներկայացված 80 ծրագրի հայտի ընթացք չէր տրվել, բայց դրանք ևս մեկ անգամ վերագնահատվել են, և 19 ծրագիր որոշակի վերապահումներով կարող է ներկայացվել ֆինանսավորման՝ անցնելով համապատասխան ընթացակարգը: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ոլորտային գերատեսչությունների ղեկավարներին՝ սեղմ ժամկետում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ մեկ անգամ ևս քննարկել այդ ծրագրերը և դրանց իրագործելիության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:
Անդրադառնալով 2018 թ. համայնքային տնտեսության աճի վրա ազդեցություն ունեցող ավելի արդյունավետ ծրագրերի մշակման խնդրին՝ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ այդ նպատակով հաջորդ շաբաթ ՀՀ մարզպետների հետ կայանալիք հանդիպմանը նրանց ներկայացվելու են ներդրումային և գործարար ծրագրերի որակի բարձրացման վերաբերյալ հանձնարարականներն ու աշխատանքի գնահատման չափանիշները, որպեսզի 2018 թ. ՀՀ մարզերից ներկայացվող ծրագրերն ավելի առարկայական և կիրառական լինեն: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարևորել է շահագրգիռ յուրաքանչյուր գերատեսչության ենթակայության ներքո գտնվող մարզային կառույցների ակտիվ աշխատանքը և հանձնարարել հետևողական լինել մարզերում տնտեսական ակտիվության բարձրացման գործիքակազմի աջակցության հարցում:
Նմանատիպ նյութեր
2495 դիտում
15:19 29-04-2017
Կառավարությունում քննարկվել են հակակարկտային պաշտպանության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»