211652_close_icon
views-count53035 դիտում article-date 23:27 24-12-2017

Երևանում տեղի ունեցավ «Այկիկենդո» կարատեի ֆեդերացիայի 2017 թվականի լավագույն մարզիկների պարգևատրում և կատայի 10-րդ առաջնություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Հայաստանի մարզական միության մարզադպրոցի դահլիճում տեղի ունեցավ «Այկիկենդո» կարատեի ֆեդերացիայի 10-րդ կատայի առաջնություն և 2017 թվականի լավագույն 10 մարզիկ-մարզուհիների պարգևատրաման արարողություն, ինչպես նաև ֆեդերացիայի կողքին մշտապես կանգնած անձանց շնորհակալագրերի հանձնում: Այս տարվա ընթացքում ֆեդերացիայի մարզիկները Հայաստան են բերել միաջազգային առաջնություններից 7 ոսկե, 13 արծաթե, 19 բրոնզե մեդալներ, ունեցել 2 Եվրոպայի չեմպիոն մինչև 14 տարեկանների խմբում: Ահա այս մարզիկներն են, որ Հայաստանի դրոշը բարձրացրել են տարբեր երկրներում՝ ի շնորհիվ ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանի: ՀՀ Զինված ուժեր են ուղարկվել 12 պատրաստի հետախույզներ: Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի սպորտի վարչության անդամներ, ֆեդերացիայի մարզիկներ, սպորտի սիրահարներ և այլն: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 380+
380+

Նմանատիպ նյութեր