77459 դիտում
10:54 25-12-2017
Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. «Հատիսի Լանջ» ռեստորանային համալիրի սենյակներից մեկի լոգարանում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 37-ամյա տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Կոտայքի մարզի «Հատիսի Լանջ» ռեստորանային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերված տղամարդու մահվան փաստով։
Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Պ.-ն Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել է, որ նշված ռեստորանի աշխատակիցը նկատել է, որ սենյակի որոշ հատվածներում կան արյան հետքեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել են նաև նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի թիվ 8 սենյակում պարանոցի հատվածում կտրած վերքով վիճակում հայտնաբերել են Երևան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Մեսրոպ Ավետիսյանի դին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Մոսկովյան մարզի ներքին գործերի վարչութան կողմից 2016 թվականի դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՌԴ քր.օր-ի 158 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննությամբ հայտնաբերել են նաև ածելի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ բացի նշված վնասվածքից, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+