2200 դիտում
21:14 25-12-2017
Բուհ-գործատու համագործակցության ՈԱԱԿ-ի մոդելը կկիրառվի ԵՊԼՀ-ում
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, հանդիպում ունեցավ Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի կարիերայի կենտրոնի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՈԱԱԿ-ի կողմից մշակված և փորձարկված բուհ-գործատու համագործակցության մոդելը, դրա հիմնական սկզբունքնեը, որպեսզի հետագայում այն կիրառվի բուհի կողմից։
Ավելի վաղ մոդելը փորձարկվել էր ԵՊԼՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնում, որտեղ փորձի արդյունքում, գործատուների պահանջները հաշվի առնելով, փոփոխություններ են նախաձեռնել կրթական ծրագրերում։ ԵՊԼՀ-ում նաև որոշել են Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի հաջողված փորձը տարածել ողջ բուհում՝ բուհ-գործատու համագործակցության ՈԱԱԿ-ի մոդելը կիրառելով հաջորդ ուսումնական տարվանից։
Հանդիպմանը մասնակցում էին նաև ներկայացուցիչներ Հայաստանում ֆրանսիական, Հայ-ռուսական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարաններից․ այս բուհերը ևս հետաքրքրված են ՈԱԱԿ-ի առաջարկած բուհ-գործատու համագործակցության մոդելով։
[b]ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու
Հայկուհի Բարսեղյան[/b]
Նմանատիպ նյութեր
2307 դիտում
13:07 03-11-2017
ՈԱԱԿ-ը բուհ-գործատու համագործակցության նոր մոդել է փորձարկում
2626 դիտում
19:35 27-11-2017
Եվրոպացիները բուհ-գործատու համագործակցության ՈԱԱԿ-ի առաջարկած մոդելն ընդօրինակելի են համարում
925 դիտում
19:20 01-12-2014
Կրթության որակի ապահովման շաբաթը մեկնարկեց բուհ-գործատու կապի քննարկմամբ
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են