211652_close_icon
views-count119386 դիտում article-date 17:32 26-12-2017

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Volkswagen Jetta-ն բախվել է ծառերին. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Աստղաձոր գյուղի բնակիչ 26-ամյա Արսեն Հարեյանը իր վարած Volkswagen Jetta մակնիշի 88 AO 838 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում՝ Երանոս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ, Ա. Հարեյանը , նրա ուղևոր, Գեղարքունիք մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, 27-ամյա Դավիթ Սաղաթելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ Դ. Սաղաթելյանը, գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սերգեյ Մարտիրոսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչներ Մարտոյանն ու Մանուկյանը: Փաստի առթիվ նույն քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2 մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա, Հարեյանը աշխատում է ABB բանկի Մարտունու մասնաճյուղում՝ որպես վարկային մասնագետ, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է իր անվամբ: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր