8552 դիտում
23:30 26-12-2017
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կբարեկարգվի Ա.Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող այգին
Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հավանություն է տվել Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ.Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին:
Որոշման նախագիծը ներկայացնելիս նշվել է, որ բացի այգու հիմնանորոգման աշխատանքներից, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաև հետագա տարիներին իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը և վերանորոգումը, ինչպես նաև կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը:
Շնորհակալություն հայտնելով «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված այգու բարեկարգումն ու հետագա սպասարկումն իրականացնելու պատրաստակամության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ «Վարդանյան ընտանիք»-ի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն այգում կարգելվի որևէ առևտրային գործունեության իրականացումը:
Նաև նշվել է, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվել է շինարարական և բարեկարգման աշխատանքներն ավարտել 2018 թվականի սեպտեմբերին:
Նմանատիպ նյութեր
1935 դիտում
16:59 13-11-2018
Մյասնիկյանի հուշարձանի հարակից այգին շահագործման կհանձնվի մայիսի 1-ին
2648 դիտում
15:48 16-03-2018
Կբարեկարգվի մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգին. Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել
2167 դիտում
22:46 20-03-2018
Կբարեկարգվի Կոմիտասի անվան պանթեոնին հարակից այգին
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված