211652_close_icon
views-count1938 դիտում article-date 16:59 13-11-2018

Մյասնիկյանի հուշարձանի հարակից այգին շահագործման կհանձնվի մայիսի 1-ին

Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված՝ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի՝ Երևան քաղաքի Ալ. Մյասնիկյանի հուշարձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգու շինաշխատանքները կերկարաձգվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման որոշում է կայացվել Երևանի ավագանու նոյեմբերի 13-ին կայացած նիստում: Որոշման նախագծին կողմ է քվեարկել ավագանու 54 անդամներից 53-ը, ձեռնպահ՝ ավագանու մեկ անդամ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը ,ավագանու անդամներին ներկայացնելով որոշման նախագիծը, ասաց, որ առաջարկվում է այգու շահագործման վերջնաժամկետ նշել 2019 թվականի մայիսի 1-ը: «Այս պահին 2 միլիարդ 300 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ այգում արդեն կատարվել են: Ներկայում աշխատանքներ են իրականացվում այգու սալիկապատման հետ կապված»,-ասաց նա: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց, որ նոյեմբերի 13-ին այգու բարեկարգման աշխատանքների ընթացքի և վերջնաժամկետի հետ կապված հանդիպում կունենան այգու բարեկարգման աշխատանքները ստանձնած կազմակերպության հետ:

Նմանատիպ նյութեր