211652_close_icon
views-count75040 դիտում article-date 22:50 26-12-2017

Շումախերական ավտովթար Երևանում. 36-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Սարալանջի նորակառույց ճանապարհին Mitsubishi-ով տապալել է էլեկտրասյունն ու 35 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաներում Երևանի քաղաքի Նորք-Մարաշ 13 փողոցի բնակիչ, 36-ամյա Անուշավան Ավագյանը Սարալանջի նորակառույց ճանապարհին իր վարած Mitsubishi մակնիշի 35 AP 967 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մոտ 35 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել նշված հատվածում ծառայություն կատարող անվտանգության աշխատակիցները: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօօգնության հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ պատճառաբանելով, որ իրեն լավ է զգում: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարա ծառայության աշխատակիցները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Սարալանջի ճանապարհին ուժեղացված ծառայություն էին կատարում Երևանի ՃՈ մեծ թվով աշխատակիցներ՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանի և դասակի հրամանատար Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ, քանի որ հետաքրքրասեր քաղաքացները ավտոմեքենաները կայանում էին՝ խոչընդոտ ստեղծելով երթևեկությանը: Տեղում վարորդը ենթարկվեց փորձաքննության, պարզվեց որ նա մեքենան վարել է ոչ սթափ, սակայն նրան փրկել է ամրագոտին, քանի որ նա կապած է եղել: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասախանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր