211652_close_icon
views-count42591 դիտում article-date 09:41 27-12-2017

Երևանում գյուղատնտեսության նախարարության սերմերի գործակալության գլխավոր մասնագետի ինքնասպանության փաստով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Նազյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է դեկտեմբերի 25-ին Երևան քաղաքի Այգեստան 9-րդ փողոցի բնակիչ՝ 27-ամյա Անդրանիկ Սիմոնյանի մահվան փաստով։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգով մեկնել է նշված փողոցի տներից մեկը, որտեղ աստիճաների ճաղավանդակից պարանով կախված վիճակում հայտնաբերել է Ա. Սիմոնյանի դին։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Սիմոնյանն աշխատում էր ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սերմերի գործակալության գլխավոր մասնագետ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր