211652_close_icon
views-count6644 դիտում article-date 15:34 27-12-2017

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանը ներկայացրել է «Թվային Հայաստան» հիմնադրամի 2017 թ. գործունեության հաշվետվությունը: Զեկուցվել է 2017թ. գործունեության ծրագրով նախատեսված և իրականացված միջոցառումների մասին, որոնք ուղղված են եղել պետական կառավարման բոլոր ոլորտներում էլեկտրոնային համակարգերի զարգացմանը և թվային միջավայրի ձևավորմանը, այն է՝ պետական կառավարման ոլորտում առկա թվայնացման ռազմավարությունների գույքագրում, առկա ՏՀՏ ենթակառուցվածքների և էլեկտրոնային ծառայությունների զարգացման գործընթացներին աջակցություն, Թվային Օրակարգի մշակման գործընթացին մասնակցություն և այլն: Խորհուրդը քննարկել է կատարված աշխատանքները և ի գիտություն ընդունել հաշվետվությունը: Կառավարության ղեկավարը «Թվային Հայաստան»-ի գործադիր տնօրենի ուշադրությունը հրավիրել է հիմնադրամի գերակայությունների և չափելի արդյունքների հստակ ձևակերպման անհրաժեշտության վրա՝ համապատասխան հանձնարարական տալով նրան: Նիստում ներկայացվել է նաև «Թվային Հայաստան»-ի 2018 թ. գործունեության ծրագիրը, որով հիմնադրամը նպատակադրվում է իրականացնել գերակա ծրագրեր և միջոցառումներ հետևյալ ուղղություններով՝ պետական կառավարման համակարգի թվային փոխակերպում, ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, ենթակառուցվածքների զարգացում, կիբերանվտանգություն, թվային հմտությունների զարգացում և մասնավոր հատվածի թվային փոխակերպում: Էդուարդ Ներսիսյանի խոսքով՝ ներկայացված քայլերը կնպաստեն թվային փոխակերպման գործընթացի արագ իրականացմանը և միջազգային ինդեքսներում Հայաստանի ցուցանիշների բարելավմանը: Մտքերի փոխանակության ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները քննարկվող փաստաթղթի վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է հետագա աշխատանքներում ներգրավել նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ բազմակողմանի քննարկում ապահովելու համար, լրամշակել փաստաթուղթը և վերջնական տարբերակը ներկայացնել կառավարություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր