48580 դիտում
22:04 31-12-2017
Երևանում թալանել են ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետին, ով կրել է խոշոր չափի նյութական վնաս
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրատվում Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակիչ, 37-ամյա Գոհար Էվաջյանի դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ դեկտեմբերի 30-ին Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ դեկտեմբերի 29-ին ժամը 21:00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով ավտոտնակի դարպասի դռան բաց լինելու հանգամանքից, այնտեղից գողաել են աստղադիտակ, հեծանիվ, հեռուստացույց, 4 հատ բազկաթոռ, 4 հատ ձմեռային անվադող, ինչի հետևանքով իրեն պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Էվաջյանը աշխատում է ՀՀ Ազգային ժողովի Արտաքին կապերի վարչությունում ՝որպես գլխավոր մասնագետ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ահազանգով դեպքի վայր ժամանած Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին նրա ամուսինը՝ 37-ամյա Իշխան Խալաթյանը, հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ի. Խալաթյանը աշխատում է «ԽԱՔ» ՍՊԸ-ում՝ որպես արտադրության պետ:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: