211652_close_icon
views-count41364 դիտում article-date 10:48 02-01-2018

Երևանում 57-ամյա կնոջը վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդը եղել է ոչ սթափ. քննիչը նրան կալանավորելու միջնորդությամբ դիմելու է դատարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ձերբակալված Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի փողոցի բնակիչ՝ 54-ամյա Գագիկ Շադանյանին տեղափոխելու են Երևան քաղաքի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Թադևոսյանը միջնորդություն է ներկայացնելու դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Գ. Շադանյանի նկատմամբ, ով հունվարի 1-ին Արտաշատի խճուղում իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Երևանի բնակչուհի՝ 57-ամյա Գոհար Պետրոսյանին և նրան թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի։ Շենգավիթի ոստիկանների կողմից հայտնաբերվելուց հետո նա ենթարկվել էր բժշկական փորձաքննության և պարզվել է, որ ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/01/1086031/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, հունվարի 1-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի խճուղու թիվ 2-րդ էլեկտրասյան դիմաց վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի բնակչուհի, 57-ամյա Գոհար Պետրոսյանին: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել էր փախուստի: Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալներ Հայկազ Մաթևոսյանի և Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին ավտոմեքենայի վնասված 34 RP103 համարանիշը: Ոստիկանները տեղում պարզել էին, թե ում անվամբ է հաշվառված համարանիշները, և Երևանի ՃՈ պետն ու իր տեղակալները, Շենգավիթի ոստիկանապետն ու Երևանի քննչական վարչության պետի տեղակալը մեկնել էին նշված հասցե: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր