5848 դիտում
11:07 08-01-2018
Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Բեննոնը ներողություն է խնդրել նախագահից իր հայտարարությունների համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բեննոնը ներողություն է խնդրել այ հայտարարությունների համար, որոնք հրապարակվել են Սպիտակ Տան մասին Մայքլ Բուլֆֆի աղմկահարույց՝ «Կրակ և ցասում» գրքում, հաղորդում է Axios-ը։
Գրքում Բեննոնը ռուսների հետ կրտսեր Դոնալդ Թրամփի հանդիպումն անվանել էր «դավաճանական», ինչից հետո Թրամփը հայտարարել էր, որ Բեննոնը խելքը թռցրել է։
Այժմ Բեննոնը որոշել է ներողություն խնդրել հայր և որդի Թրամփներից՝ ասելով, թե կրտսեր Թրամփը լավ մարդ է և հայրենասեր, իսկ ռուսների վերաբերյալ իր հայտարարությունը վերաբերել է Փոլ Մանաֆորթին։
Նշենք, որ գրքի հրատարակումը կանխելու Թրամփի փաստաբանի բոլոր փորձերն ապարդյուն են եղել։
Նմանատիպ նյութեր
2227 դիտում
11:49 11-09-2020
Պուտինն ու Լավրովը Սերբիայի նախագահից ներողություն են խնդրել Մարիա Զախարովայի ֆեյսբուքյան հրապարակման համար
10841 դիտում
16:14 14-12-2018
Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ներողություն եմ խնդրել Փաշինյանից․ Լուկաշենկո
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են