211652_close_icon
views-count9951 դիտում article-date 09:42 09-01-2018

Հունվարի 4-ին Արցախում ականի պայթյունից 2 զինծառայող է վիրավորվել․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀԺ»-ի տեղեկություններով՝ հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղա­մասում ականապայթյունից երկու զինծառայող է վիրավորում ստացել: Այս դեպքի մասին Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը պաշտոնական հաղոր­դագրություն չի տարածել: Տեղեկացանք, որ զինծառայողներից մեկը գտն­վում է Ստեփանակերտի հոսպիտալում, նրա աջ ոտքն անդամահատել են, վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս զինծառայողին երեկ տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվո­րական հոսպիտալ, անդամահատել են նրա ձախ ոտքը: Նրա անունը չենք նշում հոր խնդրանքով: Զինծառայողի հայրը մեր զրույցում նշեց, որ այս պա­հին որդու վիճակը կայուն ծանր է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառ­նում: Նա ասաց, որ դեպքից իրեն այս պահին մանրամասներ հայտնի չեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր