6478 դիտում
13:48 09-01-2018
Էդմոն Մարուքյանը Բագրատաշենի խնդրին առնչվող հարցով դիմել է վարչապետին և ՏՄՊՊՀ նախագահին
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Բագրատաշենի խնդրին առնչվող գրությամբ դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ու ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին:
Է, Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր առավոտյան գրություններ եմ ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ պահանջելով լուծել Բագրատաշենի անցակետում հունվարի 4-ից մոտ 40 ապահովագրողների կողմից բարձրացված, սակայն դեռ որևէ լուծում չստացած խնդրին։
Հարցը, մասնավորապես, կայանում է նրանում, որ մաքսատանն ապահովագրական գործունեություն ծավալող բոլոր ընկերությունները հավասարապես վարձակալությամբ տարածքներ են ստացել անցակետից դուրս, մինչդեռ նախորդ ամսվանից մի ընկերություն ստացել է առավելություն մյուսների նկատմամբ և իր գործունեությունն այժմ իրականացնում է անցակետի տարածքում։ Այսպիսով խախտվել են հավասարության և ազատ տնտեսական մրցակցության սկզբունքները, ինչպես նաև այդ 40 ապահովագրողների իրավունքները։
Վարչապետին ուղղված գրությամբ առաջարկել եմ հանձնարարել ՊԵԿ-ի նախագահին՝ սեղմ ժամկետում լուծել Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից արդարացիորեն բարձրացված խնդիրը՝ մաքսակետի տարածքից հանելով «Թոփ-Սփին» ՍՊ ընկերության գրասենյակն ու նրան վարձակալության համար տարածք տրամադրելով այլ ապահովագրական ընկերությունների հետ հավասար պայմաններով և միևնույն վայրում։
ՏՄՊՊՀ նախագահին իմ կողմից առաջարկվել է իրականացնել հանձնաժողովին օրենքով վերապահված լիազորությունները՝ հարուցել վարչական վարույթ, իրականացնել ուսումնասիրություն՝ Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից բարձրացված խնդրին արդարացի լուծում տալու համար»։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/04/1086122/]հայտնել էինք[/url], որ հունվարի 4-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Տավուշի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Բագրատաշենի անցակետի մոտ հավաքվել էին ապահովագրական ընկերությունների 4 տասնյակից ավելի ներկայացուցիչներ, ովքեր անցակետի հարակից տարածքում գործունեություն են ծավալում՝ հավասար պայմանների սկզբունքով։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք արդարացիորեն բարձրաձայնել էին, որ օրենքը պետք է լինի հավասար՝ բոլորի համար և որևէ մեկի համար չպետք է լինեն արտոնություններ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում վերջիններս պատմել էին, որ 2017 թվականի դեկտեմբերի 12-ին ՊԵԿ-ի հայտարարած գույքի վարձակալության տրամադրման աճուրդում 10 տարի ժամկետով, ամսական 25.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության իրավունք էր ձեռք բերել (Արձանագրություն N 1040 ՎԱ-2) «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն, սակայն ընկերությունը ապահովագրական գործունեություն էր ծավալում ոչ թե անցակետից դուրս, այլ նրա տարածքում՝ զրկելով մնացածին պահովագրական գործունեության բոլոր հնարավորություններից։
Լուսանկարը՝ Էդիկ Սիմոնյանի
Նմանատիպ նյութեր
1815 դիտում
16:03 18-04-2019
Էդմոն Մարուքյանը վարչապետին առաջարկել է ետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունը
13298 դիտում
21:38 23-10-2018
Աջ ղեկով մեքենաների հարցով Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետին
2723 դիտում
12:19 01-07-2020
Էդմոն Մարուքյանը հարցմամբ դիմել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»