13301 դիտում
21:38 23-10-2018
Աջ ղեկով մեքենաների հարցով Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետին
ՀՀ վարչապետին գրություն եմ ուղարկել եւ առաջարկել հրատապ քննարկման դնել աջ ղեկով ավտոմեքենաների մաքսազերծման հարցն ու խնդրի լուծման տարբերակները։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Քիչ առաջ գրությամբ դիմել եմ վարչապետին՝ աջ ղեկով ավտոմեքենաների սեփականատերերից ստացված դիմումի կապակցությամբ: Մասնավորապես, ինչպես շատերդ տեղեկացված եք, հոկտեմբերին ուժի մեջ մտած օրենքի պատճառով նրանք չեն կարողանում մաքսազերծել իրենց կողմից Հայաստան բերված աջ ղեկով մեքենաները: Ընդ որում, այդ խնդրին են բախվել կամ շուտով բախվելու են մոտ 2.500 քաղաքացի, իսկ Բագրատաշենի անցակետում այժմ 150-ից ավելի մեքենա է կուտակվել, որոնց սեփականատերերը չեն կարողանում մաքսազերծում կատարել: Ընդ որում, չմաքսազերծման յուրաքանչյուր օրվա համար կուտակվում է 10.000-ական դրամ տուժանք:
Մյուս կողմից, փորձելով լուծում գտնել, որոշ քաղաքացիներ փորձում են Վրաստանի տարածքում աջ ղեկը փոխել ձախի, սակայն մեծ պահանջարկի հետևանքով այդ ծառայության գինը կրկնակի աճել է, իսկ սեղմ ժամկետում նման փոփոխությունները կատարելու հետևանքով մեծապես տուժում է մեքենայի տեխնիկական անվտանգությունը, այսինքն՝ նաև երկրում երթևեկության անվտանգությունը:
Նշված օրենքն ընդունվել է նախորդ կառավարության օրոք և հիմնավորվել ոչ միանշանակ վիճակագրական տվյալներով: Կարծում եմ այն լուրջ վերանայման կարիք ունի, քանի որ աջ ղեկով մեքենաները մի կողմից բավականին մատչելի են, մյուս կողմից հիմնականում շատ լավ պահպանված, և դրանք հազարավոր քաղաքացիների ու նրանց ընտանիքների համար եկամտի հիմնական աղբյուր են հանդիսանում:
Այսպիսով, առաջարկել եմ հրատապ քննարկման դնել աջ ղեկով ավտոմեքենաների մաքսազերծման հարցն ու խնդրի լուծման տարբերակները:
Սպասում եմ արձագանքի»,–ասվում է Մարուքյանի [url=https://www.facebook.com/marukyan.edmon/]ֆեյսբուքյան գրառման մեջ[/url]։
[img]http://st0.shamshyan.com/editor/0633934001540316050881521.jpg[/img]
[img]http://st0.shamshyan.com/editor/0984651001540316769443980.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
6478 դիտում
13:48 09-01-2018
Էդմոն Մարուքյանը Բագրատաշենի խնդրին առնչվող հարցով դիմել է վարչապետին և ՏՄՊՊՀ նախագահին
4541 դիտում
14:40 03-07-2020
Էդմոն Մարուքյանը դիմել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ 2021 թ. արտաքին օգնության տրամադրման վերաբերյալ հարցով
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»