Կոուտինյոյի տրանսֆերից հետո «Բարսելոնայի» մոտ փող չի մնացել
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ձեռքբերումը «Բարսելոնայի» վրա արժեցել է տրանսֆերային բյուջեի բոլոր գումարները, հայտնում է Marca-ն:
Այս մրցաշրջանում կատալոնական ակումբը տրանսֆերների վրա ծախսել է 312 մլն եվրո՝ ձեռք բերելով Կոուտինյոյին, Ուսման Դեմբելեին, Պաուլինյոյին, Նելսոն Սեմեդուին, Ժերար Դելոֆեուին և Մարլոնին, որին վարձավճարով տվել են «Նիցային»:
Միևնույն ժամանակ «Բարսելոնան» 226 մլն եվրոյի չափով է խաղացող վաճառել (Նեյմարին և Կրիստիան Տելյոյին):
Ներկա պահին ակումբի տրանսֆերային դեֆիցիտը կազմում է 26 մլն եվրո: Այդ գումարը կարող է ավելանալ ևս 12 միլիոն եվրոյով, եթե թիմ տեղափոխվի «Պալմեյրասի» պաշտպան Յերի Մինան:
Բացի այդ, նվազել են ակումբի թանգարանից և տոմսերից վաճառքից եկամուտները: «Բարսելոնան» փորձում է նոր հովանավորներ գտնել, սակայն Կատալոնիայում քաղաքական իրավիճակի պատճառով դա բարդացել է: